Հոլիվուդյան դերասանին ձերբակալել են` որդուն ծեծելու մեղադրանքով

13:19 • 10.03.12

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է դերասան Մայքլ Մեդսենին, անչափահաս որդու հետ վիճելու համար: Ոստիկանությունը դերասանի տուն է ժամանել տեղի ունեցող ընտանեկան վեճի մասին ահազանգ ստանալուց հետո. տեղեկացնում է TMZ ամերիկյան կայքը:

Տեսնելով հարբած Մեդսենին և նրա որդուն, ոստիկանները հասկացել են, որ նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել և դեռահասի վրա բռնության հետքեր կան և ձերբակալել են կինոաստղին: Նրա որդուն բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի եղել:

Մեդսենին սպառնում է անչափահասի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքը , ինչն ԱՄՆ-ում ծանր հանցագործություն է համարվում:

Դերասանի փաստաբան Փերրի Ուանդերը տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ Մեդսենի որդին մարիխուանա է ծխել:

«Մայքը տղային բռնացրել է ծխելուց և վեճն առաջացել է այդ պատճառով: Դա ընտանեկան խնդիր է և Մայքլը խնդրում է հարգանքով վերաբերվել իր անձնական կյանքին», - ասել է փաստաբանը:

Փաստաբանը փորձում է 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել դերասանին: Մայքլ Մեդսենն ունի 5 երեխա` տարբեր ամուսնություններից: