Թոշակառուն յոգուրտ է նետել Հունաստանի ֆինանսների նախարարի վրա
Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը հարձակման է ենթարկվել թոշակառուի կողմից, որը նրա վրա թանձր յոգուրտ է նետել, հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն` վկայակոչելով Աթենքի լրատվական գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ՊԱՍՈԿ ձախ կուսակցության կոնֆերանսի ընթացքում: Նախարարի վրա հարձակվել է կուսակցության անդամ մի թոշակառու, որը դժգոհ է իր թոշակի իջեցումից: Սառնասրտությունը պահպանած նախարարը պարզապես փոխել է յոգուրտից կեղտոտված կոստյումը և շարունակել ելույթը: Իսկ նրա օգնականները հայտարարել են, թե նախարարի վրա հարձակվել է «որոշակի խնդիրներ ունեցող մի մարդ»:
Վենիզելոսը, որը ունի Հունսաստանի միջազգային վարկատուների հետ հիմնական բանակցողն է, հավակնում է նշված կուսակցության առաջնորդի պաշտոնին:
Վերջին ամիսների ընթացքում հույն քաղաքական գործիչները բազմիցս ենթարկվել են շարքային քաղաքացիների հարձակումներին` նաև ձվերի, նարինջների կիրառմամբ: Առանձին դեպքերում նրանք ազատություն են տվել նաև ձեռքներին:









