Մոսկվայում ավարտվել է ընդդիմության ցույցը
Մոսկվայում ավարտվել է «արդար ընտրությունների համար» ցույցը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Լրագրողների պնդմամբ ցուցարարներն արդեն հեռանում են հանրահավաքի բայրից Վիկտոր Ցոյի «Перемен» երգի հնչյունների ներքո:
Կազմակերպիչները նախապես հայտարարաել էին 50 հազ մասնակցի մասին, սակայն ցույցին ներկա է եղել միայն 10 հազ մարդ:
Ակցիայի ընթացքում ելույթ են ունեցել քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, որոնք պատմել են մարտի 4-ի նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների մասին:
Հանրահավաքի վերջում կազմակերպիչներից Վլադիմիր Ռիժկովը կրկին իշխանություններին ներկայացրել է նախորդ հանրահավաքների ժամանակ ներկայացված պահանջները` քաղաքական հաշվեհարդարի դադարեցում, ապօրինի դատապարտված կողմնակիցների ազատում, խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարում, դատական համակարգի բարեփոխումների անցկացում, ինչպես նաև խորհրդարանի լիազորությունների ավելացում:
Որոշ տեղեկություններով, հանրահավքի վերջում ձերբակալվել է միջոցառման կազմակերպիչներից Սերգեյ Ուդալցովը:









