Ռուսական ընդդիմությունը ցույց է անում Մոսկվայում

14:30 • 10.03.12

Մոսկվայի Նոր Արբատ փողոցում անցկացվող «Հանուն արդար ընտրությունների» ընդդիմադիր շարժման արտոնված հանրահավաքին մասնակցում է 8.000 մարդ , հայտնում են ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի կենտրոնից` հերքելով ընդդիմադիր «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովի այն հայտարարությունը, թե ակցիային մասնակցում է 30 հազ մարդ:

Առաջինը հանրահավաքի անցկացման վայր են ժամանել հենց այս շարժման կողմնակիցները` կարմիր դրոշներով և հակակառավարական կարգախոսներով պաստառներով: Ոմանց կրծքին ամրացված են սպիտակ ժապավեններ:

Մեծ կազմով է ներկայացել նաև «Ռուսներ» ազգայնական շարժումը: Ի դեպ, շարժման առաջնորդ Դմիտրի Դեմուշկինը դեռ չժամանած հայտարարել է, որ ետ է կանչում իր կողմնակիցներին:

«Այսօր վերջնականապես պարզ դարձավ, որ լիբերալները միացրել են բողոքը: Մենք չենք պատրաստվում մասնակցել», - ասել է նա:

Հանրահավաքին մասնակցում են նաև «Յաբլոկո», Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունների, «Համերաշխություն» շարժման և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նշենք, որ մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրություններում վարչապետ Վլադիմիր Պուտինի հաղթանակը ճանաչել էր նաև Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին: