Սլովակիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Նախորդ տարեվերջին Սլովակիայի աջ կենտրոնամետ իշխող կոալիցիայի փլուզումից հետո, այսօր երկրում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Korrespondent.net-ի համաձայն` հիմնական ֆավորիտ է համարվում ընդդիմադիր սոցիալ- դեմոկրատական «Սմեր» կուսակցությունը: Հարցումների համաձայն` այն կարող է ստանալ մինչև ձայների մինչև 40%-ը:
5.956 ընտրատեղամասերում անցկացվող քվեարկությանը կարող է մասնակցել ընտրելու ձայն ունեցող մոտ 4.3 մլն քաղաքացի: 150 պատգամավորական տեղի համար պայքարում են 2.967 թեկնածուներ, նրանցից 778-ը` կանայք:
Դիտորդների կարծիքով` ընտրողների մասնակցության և նրանց ընտրության վրա էական ազդեցություն կարող է ունենալ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը:
Վերջին շաբաթների ընթացքում կոռուպցիայի դեմ տասնյակ հազարավոր մարդկան մասնակցությամբ բողոքի ակցիաներ են անցկացվում մայրաքաղաք Բրատիսլավայի փողոցներում:









