Արյունալի նոր բախում Սոմալիում. տասնյակ զոհեր
Սոմալիի կառավարական ուժերի և եթովպացի խաղաղապահների ու «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման միջև նոր բախման հետևանքով տասնյակ զոհեր են արձանագրվել:
Գրոհայինների պնդմամբ, իրենք սպանել են կառավարական ուժերի 73 զինվորականի, սակայն հակառակ կողմի պնդմամբ` ոչնչացվել է 48 իսլամիստ:
Գեդդո մարզի Յուրկուտ գյուղում տեղի ունեցած մարտից առաջ իսլամիստները շրջափակել են կառավարական զորքերին ու խաղաղապահներին և սկսել հարձակումը, հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն:
Նշենք, որ եթովպական խաղաղապահ ուժերը պետք է հունվարին դուրս բերված լինեին Սոմալիից, սակայն աֆրիկյան խաղաղարար զորակազմի չժամանալու պատճառով նրանք դեռ շարունակում են իրենց առաքելությունը:









