Արագածոտնում մեքենան արգելափակվել էր ձնաբքի մեջ

10:01 • 10.03.12

Մարտի 10-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան-Ապարան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է 1 ավտոմեքենա:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր են մեկնել Ապարանի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները՝ «Կունգ» ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենայով:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: