Սիրիայի խնդրի կարգավորում 5 կետով. Կահիրեում ծրագիր է համաձայնեցվել
Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) անդամ պետությունների և Ռուսաստանի արտգործնախարարները Կահիրեում կայացած հանդիպմանը Սիրայում ստեղծված իրադրության կարգավորման ծրագիր են համաձայնեցրել: Այս մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը` ԱԵԼ-ի իր գործընկերների հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Լավրովի խոսքով` ծրագիրը բաղկացած է 5 կետից: Դրանք են` բռնության դադարեցում, դիտորդական մեխանիզմի ստեղծում, տուժած սիրիացիներին մարդասիրական օգնության անխափան մատակարարում, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաքելության սատարում և Սիրիայի գործերին օտար պետության միջամտության անթույլատրելիություն:
«Գտնում ենք, որ այդ 5 կետերը սկզբունքորեն կարևոր են: Դրանք ուղղված են Սիրիայում բոլոր կողմերին», - հայտնել է Լավրովը:









