Գալուստյանի ֆիլմի պրեմիերան վտանգված է ցույցերի պատճառով (տեսանյութ)
Ռուսաստանում, ավելի քան 200 երեխա հնարավոր է չկարողանա հասնել Միխայիլ Գալուստյանի «Тот еще Карлсон» ֆիլմի պրեմիերային, քանի որ ընդդիմության ցույցի պատճառով կփակվի Մոսկվայի Նոր Արբատ փողոցի երթևեկությունը, հաղորդում է Life News-ը:
Մարտի 10-ին նախատեսվող ընդդիմության ցույցը վտանգում է հումորի հայտնի վարպետ Միխայիլ Գալուստյանի դեբյուտային ֆիլմի առաջին ցուցադրությունը, որը պետք է տեղի ունենա Մոսկվայի «Октябрь» կինոթատրոնում:
Ընդդիմության բողոքի ակցիան ժամանակով և վայրով համընկնում է Գալուստյանի ընտանեկան ֆանտաստիկ կատակերգություն հետ:
Ֆիլմի պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը պատմել է, որ երբ տեղեկացել են Նոր Արբատի փակման մասին, հարց է առաջացել, թե ինչպես կարելի է մանկատների երեխաներին առավել անվտանգ կատակերգության ցուցադրությանը հասցնել:
«Մենք հյուրեր ենք հրավիրել, պրեմիերային 200 երեխա ենք բերում: Իսկ նրանք մանկատներում առանց այն էլ ամեն ինչից զրկված են: Մենք նրանց համար նվերներ ենք նախապատրաստել, հատուկ փոխադրամիջոցներ ենք պատվիրել, և ստացվում է, որ ցույցերի պատճառով փողոցներ են փակում, քանի որ անկարգությունների համար են անհանգստանում», - նշել է Գալուստյանը:









