Չինաստանում 2011-ին 24 հազար առևանգված մարդ է ազատվել
Չինաստանի ոստիկանությունը, 2011-ին կարողացել է ավելի քան 24 հազար առևանգված կին և երեխա ազատագրել, BBC-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի հասարակական անվտանգության նախարարությունը:
Ըստ նախարարության` որոշ առևանգված երեխաներ վաճառվել էին մարդկանց, որոնք ցանկացել էին երեխա որդեգրել, իսկ կանանց, հաճախ ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել, այդ թվում և արտասահմանում:
Չինաստանի իշխանությունները տեղեկատվություն չեն տրամադրում այն մասին, թե երկրում 2011-ին քանի կին և երեխա է առևանգվել:
Զեկույցի համաձայն, ոստիկանությունը կազմակերպված հանցավորության դեմ 3195 գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում` 8660 երեխա և 15458 կին է ազատագրվել:









