Իրաքում հաճախակի են դարձել դեռահաս էմոների վրա հարձակումների դեպքերը

19:39 • 11.03.12

Իրաքի իսլամիստ ծայրահեղականները վերջին 3 շաբաթվա ընթացքում 14 պատանի էմոյի են քարկոծելով սպանել, քանի որ տեղի հոգևոր առաջնորդները նրանց «սատանիստներ» են համարում` հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:

Գործակալության տվյալներով` ոչ ավանդական արտաքինով պատանիները շիա ծայրահեղականների գործողությունների զոհ են դարձել: Շիա իսլամիստները Բաղդադի որոշ շրջաններում վերջերս թերթոններ են բաժանել, որոնց մեջ քարկոծված պատանիների անուններն են եղել:

Նման դաժան հաշվեհարդարի համար առիթ է դարձել տեղի իրավապահ մարմինների հայտարարությունը, որում տվյալ երիտասարդական ենթամշակույթը հայտարարվում էր «սատանիստական» և իրավապահներին կարգադրվում էր պայքարել այդ ոճը կրողների դեմ: