Յակուտիայում հրդեհի հետևանքով ավելի քան 50 մարդ դարձել է անօթևան
Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի մարզի Ժիգանսկ գյուղում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 53 մարդ այդ թվում՝ 18 երեխա դարձել է անօթևան, տեղեկացնում է РИА Новости-ն։
Տեղական կառավարման մարմինների հավաստմամբ՝ հրդեհը բռնկվել է գյուղի երկհարկանի տներից մեկում, որտեղ եղել է 12 բնակարան։
«Հրդեհի հետևանքով անօթևան դարձած մարդկանց մի մասն ապաստանել են իրանց հարազատների տներում, մյուս մասին՝ հատուկ տարածքներ են հատկացվել հասարակական կառույցներում»,-ասել է կառավարման մարմնի ներկայացուցիչը։









