Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրակոծումը ռազմական հանցագործություն է. Իրան

21:43 • 11.03.12

Իրանի իշխանությունները Իսրայելի օդուժի Գազայի հատվածում իրականացրած ռմբակոծությունները որակել են որպես Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացված ռազմական հանցագործություն, INTERFAX.RU-ի փոխանցմամբ, ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Իրանը խստորեն դատապարտում է սիոնիստական վարչակարգի` Գազայի հատվածում Պաղեստինի անմեղ և անպաշտպան ժողովրդի դեմ իրականացրած դաժանությունները»,- նշվում է հայտարարությում:

Իրանի ԱԳՆ-ը միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին կոչ է արել ուշադրություն դարձնել Իսրայելի իրավախախտ գործունեությանը: