Իսրայելական օդուժը կրկին ռմբակոծել է Գազայի հատվածը

12:41 • 11.03.12

Իսրայելի օդուժը այսօր վաղ առավոտյան նոր հարված է հասցրել Գազայի հատվածին։ Ռմբակոծության հետևանքով զոհվել 1 մարդ ևս 3-ը վիրավորվել են, տեղեկացնում է Agence France-Presse-ը։

Մարտի 7-ից մինչ օրս տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով զոհվել է շուրջ 16 մարդ։

Վերջին երկու օրվա ընթացքում պաղեստինյան գրոհայիններն իրենց հերթին Իսրայելի ուղղությամբ շուրջ 100 տարատեսակ հրթիռներ են բաց թողել, որոնցից 1/3-ը ոչնչացվել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգի շնորհիվ։

Տարածաշրջանում ռմբակոծությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ իսրայելյան օդուժը մարտի 7-ին ռմբակոծել էր Գազան, որի հետևանքով զոհվել էր 2 գրոհային այդ թվում՝ «Ազգային դիմադրության կոմիտեի» ղեկավարը։

Ավելի ուշ իսրայելյան Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի, սպանված գրոհայինները նախատեսում էին մասշտաբային ահաբեկչական գործողություններ իրականացնել Իսրայելի և Եգիպտոսի սահմանի մերձակայքում։