Մոսկվայում տղամարդը 15 անգամ կրակել է երեխաների ուղղությամբ
ՌԴ Հարավային Բուտովայի բնակիչ 33-ամյա Կիրիլ Կոշելյովն իր որսորդական МР-153 տեսակի ատրճանակից 15 անգամ կրակ է բացել մանկական խաղահրապարակում գտնվող երեխաների ուղղությամբ, տեղեկացնում է Life News-ը։
Ոստիկանական բաժանմունք ահազանգած կինը հաղորդել է, որ գինովցած տղամարդն անկանոն կրակել երեխաների ուղղությամբ։ Դեպքի վայր ժամանած իրավապահներին հաջողվել է ձերբակալել Կոշելյովին։
Պարզվել է, որ մասնագիտությամբ էլեկտրամոնտյորը խմել է շուրջ 250մլ կոնյակ, որից հետո մի քանի շիշ գարեջուր։
Բարեբախտաբար երեխաներից ոչ ոք չի վնասվել։









