Միխայիլ Գալուստյանը երկրորդ անգամ հայր է դարձել

22:54 • 11.03.12

Հայազգի հայտնի դերասան Միխայիլ Գալուստյանը նոր երկրորդ երեխան է ունեցել:

Նորածին զավակին Գալուստյանը նվիրել նոր կինոկատակերգության իր պրոդյուսերական դեբյուտը:

Բացի բուռն զգացմունքներից, նոր երեխայի ծնունդը Միխայիլին նաև նոր մտահաղացումներ է պարգևել: Կրկնակի հայրիկը մտադրվել է մանկական ֆիլմեր նկարահանել:

«Ես նորաթուխ հայրիկ էի, իսկ 2 շաբաթ առաջ երկրորդ աղջիկս ծնվեց: Հիմա այդ բազմապատկված էներգիան ես ուզում եմ ուղղորդել ընտանեկան դիտման համար նախատեսված ֆիլմեր ստեղծելուն»,- անկեղծացել է 32-ամյա Գալուստյանը:

Ռուսաստանահայ դերասանն իր կնոջ հետ ծանոթացել է Կրասնոդարում: Զույգը ամուսնացել է 2007թ.:

Երեխայի ծննդյան մասին երջանիկ լուրը Միխայիլը վարպետորեն թաքցնում էր: Նրա կինը` Վիկտորիան, հղիության վերջին
ամիսներին նույնիսկ միջոցառումներին չէր մասնակցում: Բացառություն է կազմել միայն «Тот еще Карлсон» ֆիլմի ցուցադրությունը, որի ժամանակ Գալուստյանը բացել է ընտանեկան գաղտնիքը:

«Ինձ համար նոր դերում կատարած այս աշխատանքը ես նվիրում են իմ աղջիկներին, նրանք արդեն երկուսն են: Դրա համար շնորհակալ եմ սիրելի կնոջս»,- հայտարարել է Գալուստյանը:

Հիշեցնենք, որ Գալուստյանի առաջին դուստրը ծնվել էր 2010թ.: Երիտասարդ հայրը նրա համար ընտրել էր Էստելլա անունը: