Սպանություն Ներքին Չարբախում. քաղաքացին սպանել է նախկին կնոջ եղբորը
Երեկ` մարտի 10-ին, ուշ երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանի ներքին Չարբախ թաղամասում:
Յուրի Թադևոսյանը որսորդական զենքով սպանել է Վարդան Վարդանյանին, այնուհետև հրազենային վնասվածք հասցրել Դավիթ Բաղդասարյանին:
ՀՀ ոստիկանության հասրակայնության և լրատվության վարչությունից Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին: ՀՀ ոստիկանությունից նշեցին նաև, որ նշված գործով տարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով սպանված Վարդան Վարդանյանը սպանողի` Յուրի Թադևոսյանի նախկին կնոջ եղբայրն է, իսկ վիրավորված Դավիթ Բաղդասարյանը մահացողի կնոջ եղբայրն է:
Առաջիկայում Tert.am-ը նշված գործով կհաղորդի այլ մանրամասներ ևս:









