Նիգերիայում կրոնական հողի վրա ավելի քան 10 մարդ է սպանվել

19:00 • 11.03.12

Նիգերիայի Ջոս քաղաքում մի խումբ երիտասարդներ, ի պատասխան, իսլամիստների կողմից քրիստոնեական եկեղեցու դեմ իրականացված հարձակման, այսօր ավելի քան 10 մարդ են սպանել` հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը հղում կատարելով քաղաքի առողջապահության գերատեսչության ղեկավար Սաթի Դավկաթին:

«Ավելի քան 10 մարդ սպանվել է պատասխան հարձակումների պատճառով»,- հայտարարել է Դավկաթը:

Քրիստոնյաների իրականացրած հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այսօր առավոտյան, տեղի Կաթոլիկ եկեղեցու մոտ, ահաբեկիչ-մահապարտի պայթյունի պատճառով 3 մարդ էր զոհվել: