Պակիստանում հուղարկավորության ժամանակ ահաբակչություն է տեղի ունեցել. կա 9 զոհ

13:52 • 11.03.12

Պակիստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Փաշավար քաղաքում հուղարկավորության ժամանակ պայթեցված ռումբի հետևանքով զոհվել է 9, վիավորել ավելի քան 30 մարդ, տեղեկացնում է Associated Press-ը։

Ոստիկանության հաղորդմամբ՝ վիրավորներին աջակցել են տեղացիները, որոնք իրենց մեքենաներով տեղափոխել են նրան հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ ահաբեկչությունն ուղղված էր քաղաքական գործիչ Հուշդիլ Խանի դեմ, ով համարվում է Հայբեր-Պահտունհվա գավառի փոխխոսնակը։

Նշվում է, որ սա կարող է լինել վրեժխնդրություն՝ այս շրջանի իսլամիստական ապստամբներին քննադատելու համար։

Դեռ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն նշվում է, որ դա կարող էին անել «Ալ Կաիդա» կամ «Թալիբան» ահաբեկչական խմբավորուները։