Շվարցենեգերի տղան դահուկասահքի ժամանակ վնասել է հետույքը
Աշխարհահռչակ դերասան Արնոլդ Շվարցնեգերի որդին՝ 18-ամյա Պատրիկը, Այդահոյում, դահուկասահքի ժամանակ ընկել և վնասվածք ստանալով տեղափոխվել հիվանդանոց, տեղեկացնում է Life News-ը։
Բժիշկների հավաստմամբ՝ երիտասարդը վնասել է հետույքը։ Պատրիկը համացանցում անձամբ տեղեկություններ է տարածել միջադապի մասին, մինչդեռ նրա հայրը զերծ է մնացել որևէ մեկնաբանությունից։
Հատկանշական է, որ 2006թ. այս նույն հանգստավայրում Արնոլդ Շվարցնեգերը կոտրել էր ոտքը։









