Ամերիկացի զինվորն Աֆղանստանում 3 խաղաղ բնակիչ է սպանել

10:31 • 11.03.12

Աֆղանստանի Ղանդահար նահանգում ամերիկացի զինվորը երեք խաղաղ բնակիչ է սպանել, այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը։

Ըստ BBC-ի՝ դեպքից հետո ամերիկացի զինվորը հանձնվել է նահանգում ԱՄՆ ռազմական բազայի ղեկավարությանը։
Վկայակոչելով իր աղբյուրը՝ BBC-ին նշում է, որ զինվորը հոգեկան ծանր վիճակի մեջ է եղել։

Աֆղանստանում ԱՄՆ ռազմական բազան միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել կատարվածի համար։

«Սա շատ խորապես ցավալի միջադեպ է»,– ասված է հայտարարությունում, որն այլ մանրամասների չի անդրադառնում և նշում է միայն, որը դեպքի առիթով հետաքննություն է սկսվել։