Եգիպտոսի դատարանն արդարացրել է «կուսության թեսթ» անցկացնելու մեջ մեղադրվող բժշկին

16:54 • 11.03.12

Եգիպտոսի ռազմական դատարանն արդարացրել է բժիշկ Ահմեդ Ադելին, ով մեղադրվում էր անօրինական կուսության թեսթեր անցկացնելու մեջ, տեղեկացնում է BBC-ն։

Դատարանն իր որոշումը բացատրել է վկաների իրարամերժ ցուցմունքներով։

Գործը հարուցվել էր 2011թ. ցույցերին մասնակցած ակտիվիստներից մեկի՝ Սամիրա Իբրահիմի հայտարարությունից հետո, ով նշել էր, որ ցույցերի արդյունքում ձերբակալված կանայք ստիպողաբար կուսության թեսթ են անցել։

Նշենք, որ Եգիպիոսի զինվորականները հերքում էին, այն հայտարարությունները, որ կանանց կուսությունը ստուգող բժիշկները տղամարդիկ են եղել, այնուամենայնիվ, ավելի ուշ բարձրաստիճան զինվորականներից մեկը հավաստել է այդ փաստը։

Սամիրան դիմելով դատարան, հույս ուներ, որ այլ կանայք նույնպես կհաստատեն բժշկի ստիպողական գործողությունները, սակայն նրանք վերջին պահին փոխել են իրենց ցուցմունքները։