Ռուսաստանում ֆիզկուլտուրայի դասի հետևանքով 14-ամյա աշակերտուհի է մահացել
ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքի բնակչուհի 14-ամյա Եվգենյա Յաստրեբցևան մահացել ֆիզկուլտուրայի դասին ոտքը վնասելու հետևանքով, տեղեկացնում է Life News-ը:
Աղջկա ծնողների հավաստմամբ` բժիշկները սխալ ախտորոշում են տվել, չնկատելով փայծաղի պատռվածքը: Մոտ մեկ շաբաթ անկողնում անցկացրած Եվգենյան այդպես էլ չի կարողացել ապաքինվել:
«Եվգենյան վնասվել է բասկետբոլի մարզումների ժամանակ: Բժիշկները հետազոտեցին նրան և ասացին, որ որևէ վտանգավոր բան չկա, պարզապես պետք է որոշ ժամանակ պառկել», - ասել է աղջկա ընկերուհին:
«Եվգենիա Յաստրեբցևայի մահվան հետ կապված ստուգումներ են անցկացվում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հավելենք, որ մինչև դիահերձումը շտապօգնության աշխատակիցները հրաժարվում են որևէ մեկնաբանություն անել:









