Մերկելն անսպասելի ժամանել է Աֆղանստան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախապես չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան:
Նա կայցելի Մազարի-Շարիֆ քաղաքում տեղակայված գերմանական ռազմաբազաները, սակայն Կունդուզ այցից նա հրաժարվել է, քանի որ առատ ձյան պատճառով ինքնաթիռը հնարավոր չէր լինելու վայրէջք կատարել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ամերիկացի զինծառայողների կողմից 16 խաղաղ բնակիչների սպանությունից հետո, Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր խորին ցավակցությունն է հայտնել կատարվածի համար:
Միաժամակ, աֆղանական թալիբները սպառնացել են վերժխնդիր լինել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:









