Արգենտինայում գնացքը բախվել է ավտոբուսին, կան տուժածներ (տեսանյութ)
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից 75 կմ հեռավորության վրա գնացքը բախվել է ուղևորատար ավտոբուսին:
Դեպքի ժամանակ ավտոբուսում 90 ուղևոր է եղել, հիմնականում երեխաներ:
Կամպանա Խուանա Խոսե Մարագի մարզի դատախազության հայտարարությամբ` վթարի մեղավորն ավտոբուսի վարորդն է:
11-17 տարեկան 8 երեխա և 3 մեծահասակ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են, գրում է lifenews.ru-ն:









