ԿԸՀ–ն կհաշվեգրի քաղաքական գովազդի նպատակով տրամադրվող արտաքին վահանակները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քաղաքական գովազդի նպատակով տրամադրվող և որոշակի չափանիշները բավարարող արտաքին գովազդային վահանակների մասին տեղեկատվությունը, այդ վահանակները տնօրինող ընկերությունները պետք է ներկայացնեն ԿԸՀ–ին, որպեսզի վերջինս էլ հրապարակի դրանց ցանկն իր կայքում։
«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու նպատակով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները կամ մարմինները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակները կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրելու համար վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով (հասցե` Գ. Քոչար 21ա) մինչև 2012 թ. մարտի 16-ը, հանձնաժողովի համացանցային կայքում`ի գիտություն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, տեղադրելու համար.,– նշված է ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:









