Մեծ Բրիտանիայում կարգելվի խաչ կրել աշխատավայրում

11:04 • 12.03.12

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է նոր որոշում ընդունել, որով կարգելվի աշխատավայրում խաչ կրելը: Կառավարության պնդմամբ խաչ կրելը քրիստոնեության պարտադիր նախապայման չէ, և որոշման ընդուման դեպքում գործատուները իրավունք կունենան աշխատանքից հեռացնել խաչ կրել շարունակողներին:

Իշխանությունների այս դիրքորոշումը բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել, իսկ Քենթըրբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Քերրին հայտարարել է, որ այն քրիստոնյաների իրավունքների լուրջ ոտնահարում է:

British Airways ընկերության 2 աշխատակցուհի, որոնց տնօրինությունը արգելել է աշխատավայրում խաչ կրել, արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք պահանջում են վերականգնել խաչ կրելու իրենց իրավունքը: