Մեծ Բրիտանիայի ՊՆ-ին մեղադրում են պակիստանցիների սպանությանն աջակցելու մեջ
Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Ուիլյամ Հեյգին մեղադրում են ամերիկացի զինծառայողներին օգնելու մեջ, որոնց գործողությունների հետևանքով Պակիստանի խաղաղ բնակիչներ էին զոհվել:
Լոնդոնի Գերագույն դատարան հայց կներկայացվի պակիստանցի Նուր Խանի անունից, ում հայրը զոհվել է Հյուսիսային Վազիրիստանի ռմբակոծության ժամանակ:
Leigh Day and Co և Reprieve կազմակերպությունների իրաբավանները կարծում են, որ բրիտանական հետախուզության մարմինները անուղղակիորեն օգնել են ամերիկացիներին` նրանց որոշ տեղեկություններ տրամադրելով:
Այսպես, հատուկ ծառայության սպաները կարող են պատասխանատվության ենթարկվել` խաղաղ բնակիչների սպանության համար:
Իրավապաշտպանները նշում են, որ ունեն բավարար ապացույցներ, որ բրիտանացիների կողմից օգնություն ցուցաբերելու համար հանդես է եկել անձամբ Ուլյամ Հեյգը:
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել դատավարության մասին տեղեկությունը, գրում է BBC-ն:









