Տղաները ցանկանում էին ծխել. այրվեց պատմական ամրոցը

09:33 • 12.03.12

Սլովակիայի Կրասնա Հորկա պատմական ամրոցն այրվել է երկու անչափահասի` ծխախոտ վառելու փորձի արդյունքում, տեղեկացնում է Reuters-ը:

Ոստիկանության հավաստմամբ` 11 և12-ամյա տղաները ամրոցի մերձակա խոտածածկ հատվածում վառել են ծխախոտները. նախ այրվել է խոտը, ապա կրակը տարածվել է ամրոցի վրա:

14-րդ դարի գոթական Կրասնա Հորկա ամրոցը համարվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ գտնվող հատուկ օբյեկտ:

Ամրոցի մերձակայքում գտնվող թանգարանի աշխատակցի խոսքերով` ամրոցն ամբողջությամբ այրվել է, բացի այդ ոչնչացվել են այնտեղ պահվող նոր ցուցանմուշները:

Ուշագրավն այն է, որ Սլովակիայի օրենսդրության համաձայն` մինչև 15 տարեկան անչափահասները քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկվել: