Չինաստանը տիեզերք կուղարկի առաջին կին տիեզերագնացին
Այս տարի Չինաստանը տիեզերական վարժանքներում ընդգրկել է մեծ թվով կին-տիեզերագնացների, ովքեր հնարավոր է մասնակցեն 2 չինական տիեզերական մոդուլների միացման աշխատանքներին, տեղեկացնում է Xinhua գործակալությունը:
Հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում երեք տիեզերագնացներից բաղկացած անձնակազմը կտեղափոխվի Շենցու կայան սեպտեմբերին տիեզերք արձակված Թյանգոգ 1 մոդուլի հետ միացման աշխատանքներ մոդելավորելու համար: Դրանց բարեհաջող ավարտից հետո տիեզերագնացները կտեղափոխվեն Թյանգոգ 1 կայան, որտեղ կզբաղվեն գիտափորձերով:
Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակը մինչ 2020թ.-ի ավարտը Չինաստանին մշտական տիեզերակայանով ապահովելն է, ռուսական Միր և Միջազգային տիեզերակայանների օրինակով:









