Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ
Ադրբեջանում` Շամախի և Իսմայիլիի մարզերի սահմանային հատվածում, այսօր առավոտյան` ադրբեջանական ժամանակով 08.53-ին տեղի է ունեցել երկրաշարժ: Ինչպես հաղորդում է SalamNews գործակալությունը, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ:
Շամախի մարզի Պիրգուլու գյուղում երկրաշարժը զգացվել է 3 մագնիտուդ ուժգնությամբ, իսկ Իսմայիլիի մարզում` 2.5:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:









