Հրդեհ ստամբուլյան շինհրապարակում. 14 զոհ
Ստամբուլի Էսենյուրդ թաղամասում կառուցվող հյուրանոցի շինհրապարակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 14 բանվոր:
Հրդեհը բռնկվել է բանվորների հանգստի համար նախատեսված 3 վրանում: Ահազանգից հետո դեպքի վայր հասած հրշեջները մարել են կրակն ու դեպքի վայրից 14 դիակ դուրս բերել: Հյուրանոցի շինարարութունում աշխատում է 200 բանվոր, սակայն հրդեհի հետևանքով վիրավորներ չկան:
Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհի պատճառը եղել է վրաններից մեկում տեղադրված վառարանը:









