Վրացի խաղաղապահները հրաժարվում են մեկնել Աֆղանստան
Վրաստանում, որն այս տարի պետք է մեծացնի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում իր խաղաղապահների թիվը 750-ով, խնդիրներ են առաջացել, գրում է թբիլիսյան «Կվիրիս պալիտրա» թերթը:
Հրատարակության տվյալներով` երկրի պաշտպանության նախարարությունը որոշել է տուգանել 28.000 լարիի չափով (մոտ 17.000 դոլար) այն զինծառայողներին, ովքեր կհրաժարվեն մեկնել Աֆղանստան: Նշենք, որ Աֆղանստանում առաքելության մեկնարկից ի վեր զոհվել է 15 վրացի զինծառայող:
Ըստ թերթի` պետությունը զինվոր կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հատկացնում է 10.000 լարի (մոտ 6.000 դոլար) գումար` որպես փոխհատուցում:
Պաշտպանության նախարարությունը դեռ այս առումով մեկնաբանություններով հանդես չի եկել:









