Մահացել է բոքսի աշխարհի նախկին չեմպիոն Խուլիո Գոնսալեսը

15:04 • 12.03.12

35 տարեկանում մահացել է բոքսի աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Խուլիո Գոնսալեսը, տեղեկացնում է Fightnews.com-ը:
Գոնսալեսը մահացել է ավտովթարի արդյունքում ստացված վնասվածքներից:

Վթարը տեղի էր ունեցել մարտի 10-ի երեկոյան, Մեքսիկայի Գերերո Նեգրո քաղաքում:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն մեքենայի վարորդը, որը բախվել է Գոնսալեսի մոտոցիկլին, ոգելից խմիչքների ազդեցության տակ է եղել: Նման հայտարարությամբ հանդես է եկել բռնցքամարտիկ Ալֆոնսո Գոմեսը, հավելելով, որ շտապօգնությունը դեպքի վայր է ժամանել վթարից կես ժամ անց:

Գոնսալեսը աշխարհի չեմպիոն էր ճանաչվել 2003 թ.-ի հոկտեմբերի 18-ին:

Պրոֆեսիոնալ ռինգում նա 49 մենամարտ է ունեցել, որոնցից 41-ում հաղթել է, այդ թվում, 25-ն ավարտել նոկաուտով: