Ֆիլիպիններում ռազմական ուղղաթիռ է վթարվել. 7 տուժած
Ֆիլիպինների Հյուսիսային Ագուսան նահանգում ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է վթարի ենթարկվել, տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, հավելելով, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 մարդ:
UH-1H մոդելի ուղղաթիռը բեռներ էր տեղափոխում ազգային բանակի համար, որոնք պայքարում են ձախ արմատական Նոր ազգային բանակի ապստամբների դեմ:
Միջադեպի պատճառները ճշտվում են:
Վերջին 4 տասնամյակում ազգային բանակի և մաոիստների միջև տեղի ունեցած ընդհարումների հետևանքով զոհվել է ավելի քան 40 հազ մարդ:









