Եգիպտոսում ապօրինի պեղումների ժամանակ 9 մարդ է զոհվել

10:11 • 12.03.12

Եգիպտոսի հարավային Կենա նահանգի Նագ Համադի բնակավայրում ապօրինի պեղումներ իրականացնող խմբի աշխատողներից 9-ը հողի փլուզման հետևանքով զոհվել են. ևս 2-ը` վնասվածքներ ստացել, տեղեկացնում է EGYnews:

Ոստիկանության տվյալներով` բնակիչներից մեկը հնագիտական հուշարձաններ գտնելու ակնկալիքով, սեփական նախաձեռնությամբ որոշել է պեղումներ իրականացնել բնակավայրում գտնվող տների տարածքում: Աշխատանքներն իրականացնելու համար նա հրավիրել է 11 աշխատակցի:

Պեղումներ իրականացնող ինքնակոչերը մոտ 150մ խորությամբ փոս են փորել, սակայն անվտանգության կանոնների չպահպանման պատճառով, հողի մի հատվածը փլուզվել է մարդկանց վրա: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: