Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին

11:20 • 12.03.12

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին` ի պատասխան պաղեստինցի զինյալների կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման:

Պաղեստինղի բժիշկների տվյալներով` Գազա և Հան-Յունիս քաղաքներին հասցված հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ վերջին 3 օրում Գազայում զոհված պաղեստինցիների քանակը 20 է, որոնց զգալի մասը տարբեր ծայրահեղական խմբավորումների գրոհայիններ են:

Հավելենք, որ վերջին 3 օրում Գազայի տարածքից դեպի Իսրայել 120 հրթիռ է արձակվել, այդ թվում 10-ը` անցած գիշերվա ընթացքում:

Կրակոցների համար պատասխանատվություն են վերցնում «Իսլամական ջիհադ» և «Դիմակայության ժողովրդական հանձնաժողովներ» խմբավորումները, բայց ոչ ՀԱՄԱՍը, որի ղեկավարում է Գազայի հատվածը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: