Խաչատուր Սուքիասյանն այսօր ԸԸՀ կներկայացնի իր փաստաղթերը

11:42 • 12.03.12

Նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանը հենց այսօր Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնելու Երևանի թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու մասին դիմումը և պահանջվող մյուս փաստաթղթերը: Այս մասին Tert.am –ին ասաց Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ հաստատելով այն տեղեկությունը, որ Խ. Սուքիասյանին օրերս տրվել է վերջին 5 տարում Հայաստանում բնակվելու մասին տեղեկանք:

Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկում է առաջադրումների փուլը:
Աննա Մկրտչյանը հավելեց, որ Խաչատուր Սուքիասյանը մարտի 14-ին հանդես կգա մամուլի ասուլիսով:
ԿԸՀ լրատվության բաժնից հայտնեցին, որ առավոտյան ժամը 11-ի դրությամբ որևէ դիմում դեռ չէր ստացվել:
Նշենք նաև, որ հայաստանյան ընտրությունների պրակտիկան ցույց է տալիս, որ որպես կանոն, առաջադրումների փուլի առաջին օրերին դիմումները ներկայացնում են ոչ թե կուսակցությունները, այլ մեծամասնական թեկնածուները: