Պուտինի դեմ մահափորձի ապացույցներ չեն հայտնաբերվում
Ուկրաինայի իրավապահ մարմինների աշխատակիցները ենթադրում են, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կատարողներն իսկապես նպատակ են ունեցել պայթյուններ կազմակերպել Ռուսաստանում, սակայն ոչ թե կոնկրետ մարդկանց ոչնչացնելու, այլ տնտեսական բնույթ ունեցող դիվերսիայի համար, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իգոր Սկուրտովը նշել է, որ վերջին օրերում հետաքննության ժամանակ ոչ մի էական առաջընթաց չի արձանագրվել:
Պարբերականը նշում է նաև, որ գործի ընթացքում ձեռք բերված ապացույցները միանշանակ պատասխան չեն տալիս ձերբակալվածների նպատակների մասին:
«Կարելի է միայն ենթադրել, որ Ուկրաինայում նրանք սովորել են պայթուցիկ նյութեր պատրաստել և փորձնական պայթյուններ են կազմակերպել», - ասվում է հոդվածում:
Մասնավորապես, հայտնաբերվել է մի տեսանյութ, որտեղ կասկածյալները փորձում են պայթեցնել մոտ 1 մետր խորությամբ խողովակը:
Հիշեցնենք, որ Պուտինի վրա հարձակում իբր կազմակերպման մասին հայտարարվել էր նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ` 2012 թ.-ի փետրվարի 27-ին:









