«Ազատ դեմոկրատներ» կուսակցութունը պատրաստ է համագործակցել ՀՀՇ-ի հետ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատրաստ է պաշտպանել մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված ընդդիմության ցանկացած, այդ թվում և Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) թեկնածուին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցութան նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք ազատական քաղաքական ուժ ենք և բառիս բուն իմաստով ազատական քաղաքական գործիչներ, այդ իսկ պատճառով պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ՝ առավել ևս Հայոց համազգային շարժման, և դա շատ լավ պատկերացնում ենք»,-ասաց նա:
Թշնամանքի մասին նա նույնիսկ ծիծաղելի է համարում խոսելը: «Առնվազն ծիծաղելի է նման մոտեցումները, բացարձակ չկա նման բան, ես միշտ նշել եմ, որ հպարտ եմ իմ անցած ուղով և շատ շնորհակալ եմ իմ այն ընկերներից, որոնց հետ աշխատելու հնարավություն եմ ունեցել, իրական պայքարի ընկերներից: Ուղղակի յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում քաղաքականությունը»,- ասաց նա և մեջբերեց մի ասացվածք. «Մարդու ազատության աստիճանը նրա ընդունակության չափն է»:
Հիշեցնենք` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի կողմից, որի շուրջ են հավաքվել ՀՀՇ-ից հեռացած մի շարք անդամներ, այդ թվում և Արարատ Զուրաբյանը և Ալեքսանդր Արզումանյանը:









