Թուրքիա-Սիրիա ավտոբուսային ուղերթները դադարեցվել են
Թուրքիայի Հաթայի մարզից Սիրիայի Դամասկոս և Հալեպ քաղաքներ ուղևորվող ավտոբուսային ուղերթները չեղյալ են հայտարարվել: Թուրքական ուղևորափոխադրող ընկերությունները տեղեկացրել են, որ ուղերթների դադարեցման պատճառը անվտանգության երաշխիքների բացակայությունն է:
Ինչպես տեղեկացնում է Անադոլու գործակալությունը` փոխադրողները բողոքել են, որ ավտոբուսները Սիրիայում կանգնեցվում են, իսկ ուղևորները` ահաբեկվում:









