Մենք առնվազն 10% ձայն կկարողանանք հավաքել. Վազգեն Սաֆարյան
«Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության» առաջնորդ Վազգեն Սաֆարյանը համոզված է, որ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք կկարողանան առնվազն 10 տոկոս ձայն հավաքել։
Այսօր օրագրողների հետ հանդիպմանը Սաֆարյանն ասաց, որ հակառակ դեպքում դա կնշանակի՝ կամ լավ չեն աշխատել կամ եղել է ընտրակեղծիք:
«Մենք ունենք լուրջ ներուժ, որպեսզի ստեղծվեն աշխատատեղեր, հսկայական արդյունաբերությունը զարգանա, կրթությունը լինի անվճար, բժշկությունը լինի անվճար»,- ասաց Վազգեն Սաֆարյանը։
Հարցին, թե կկարողանան իրենք ազդել տնտեսվարողների վրա, Վազգեն Սաֆարյանն ասաց, որ պետք է պետությունը համագործակցի տնտեսվարողների հետ:
Վազգեն Սաֆարյանը նաև նշեց, որ հնարավոր է կուսակցությունից մի քանիսն առաջդրվեն նաև մեծամասնական ընտրակարգով:









