Թափառող կենդանիների սպանդը բերում է ագրեսիվության. Նունե Մեհրաբյան
Թափառող կենդանիների զանգվածային սպանդը հանգեցնում է մյուսների ագրեսիվությանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Փրկե՛նք կենդանիներին» հասարակական կազմակերության նախագահ Նունե Մեհրաբյանը:
«Մենք չենք ապրում ջունգլիներում, որտեղ մասայական սպանդ լինի: Այդ կերպ սպանելով կենդանիներին, հանգում ենք մի փաստի, որ մյուսներն ագրեսիվանում են: Մեր փոքր քաղաքում կա շատ լուրջ խնդիր: Քաղաքացիների մի մեծ զանգված բողոքում է շների կաղկանձից, որոնց սպանում են»,- ասաց Նունե Մեհրաբյանը:
Նունե Մեհրաբյանն առաջարկում է կատարել զանգվածային ստերլիզացում: Ըստ դրա, կվերանա թափառող կենդանիների բազմացումը, և առանց սպանդի մի քանի տարի անց քաղաքում կվերանան թափառող կենդանիները:
«Գումարները, որ դուրս են գրվում, թե ստերիլազացվում են կենդանիները, դրանք պարզապես փոշիացվում են: Մենք երբեք չենք հանդիպել մի ստերլիզացված կենդանի»,- ասաց նա:
Նունե Մեհրաբյանը նշում է նաև, որ վերջին շրջանում մարդիկ ավելի շատ են շուն պահում, քան նախկինում էր:









