«Մերսեդեսը» Քյարքիի ոլորանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (լուսանկարներ, տեսանյութ)

20:22 • 25.04.12

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 26-ամյա Սասուն Սանդրոսյանը, վարելով «Մերսեդես 320» մակնիշի 73 NU 777 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական սահմաններում՝ Քյարքիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մ գլորվել ձորը:

Վթարի հետևանքով վարորդը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Կարեն Ստեփանյանի գլխավրությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատ քաղաքի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Վահե Զոհրաբյանը:

Քննիչ հանձնարարականով ավտոմեքենան ձորից դուրս է բերվելու և տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ:

Լուսանկարներըև տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի