Ռուս և ադրբեջանցի իրավապահները համատեղ գործողություն են իրականացնում սահմանին
Ադրբեջանի և Ռուսաստանի իրաապահ մարմինները «Սահման» անվանումով լայնածավալ գործողություններ են սկսել սահմանամերձ շրջաններում, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«Մեկ շաբաթ շարունակվող գործողության հիմնական նպատակը ահաբեկչական խմբավորումները, դրանց ֆինանսական և տեխնիկական աջակցության աղբյուրների բացահայտումը, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի շրջանառությունը, ինչպես նաև այլ ապօրինի գործունեության կանխումն են»,- տեղեկացրել են Ադրբեջանի արտգործնախարարությունից:
Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ օպերացիան ընթանում է երկիրի հյուսիսում և հյուսիս արևելքում գտնվող 10 շրջաններում:
«Նման միջոցառումներ անցկացվում են արդեն 12 տարի անընդմեջ: Անցնող տարվա ընթացքում սահմանամերձ շրջաններում ձերբակալվել է 80 մարդ, որոնցից 50-ը ադրբեջանական, իսկ 30-ը ռուսական կողմում: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունները համատեղ աշխատանքային խումբ էին ստեղծել` սահմանամերձ տարածքների իրավապահ մարմինների աշխատանքը համակարգելու նպատակով: Եվ այս գործողությունը տեղի է ունենում այդ համատեղ գործողությունների նախագծի համաձայն:









