Բեյոնսեն ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ կինը (լուսանկարներ)
People ամսագիրը կազմել է մոլորակի ամենագեղեցիկ կանանց ավանդական վարկանշային աղյուսակը: 178-հոգանոց ցանկում հայտնվել են ոչ միայն երգչուհիներ, այլև մոդելներ, դերասանուհիներ, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
Այս տարի ցանկը գլխավորում է փոփ-երգչուհի Բեյոնսեն: People-ի համաձայն` նա իրեն բեմում լավ է դրսևորում, ճաշակով է հագնվում և միևնույն ժամանակ կատարում է իր մայրական պարտականությունները. վերջերս նա լույս աշխարհ է բերել աղջնակ, որին նա և իր ամուսինը` ռեփեր Jay-Z-ին անվանակոչել են Բլյու Այվի:
Բեյոնսեից բացի, People-ի ցանկում են հայտնվել Սոֆիա Վերգարան, Շարլիզ Թերոնը, Լիլի Քոլինսը, Մեդելին Սթոուն, Քրիսթինա Հենդրիքսը, Միշել Ուիլյամսը, Պոլա Պաթոնը, Միրանդա Լամբերթը, Քեյթ Միդլթոնը: Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ ամսագրի տպագիր տարբերակում, իսկ մասամբ` հրատարակության կայքում:
2011թ.- ի People-ի նույնանման ցանկում ընդգրկվել էին նաև տղամարդիկ, իսկ ցանկը գլխավորել էր Ջենիֆեր Լոպեսը:









