Ղրղըզստանի «անմար կրակ»-ը մարել է պարտքի պատճառով
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքում կենցաղսպասարկման կառույցը պարտքի դիմաց անջատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը, հաղորդում է Foxnews-ը:
Պարզվել է, որ քաղաքապետարանը 9400 դոլարին համարժեք գումարի պարտք ունի:
Ծառայության ղեկավար Տաալայ Դալբաևի հավաստմամբ վերոհիշյալ պարտքն ունի արդեն 3 տարվա վաղեմություն: Նա նաև հույս է հայտնել, որ մինչ մայիսի 9-ի տոնակատարությունները գազամատակարարումը կվերականգնվի:









