Մոսկվայում քաղցկեղով հիվանդ աղջկան արգելել են ինքնաթիռ նստել

13:08 • 25.04.12

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ծանր վիրահատության ենթարկված քաղցկեղով հիվանդ Մարինա Բուրլակովան ստիպված է եղել 1 օր անցկացնել օդանավակայանում, քանի որ «Վլադիվոստոկ-Ավիա» ընկերության աշխատակիցները արգելել են նրան ինքնաթիռ նստել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Ավիաընկերության ներկայացուցիչները Մարինայից բժշկական տեղեկանք են պահանջել, որ «թռիչքի ժամանակ նա չի մահանա»:

 

Մարինայի ծնողները ստիպված են եղել մեկ այլ ընկերության ավիատոմս գնել:

 

«Մարինայի մոտ ոսկրերի քաղցկեղ է հայտնաբերվել: Բժիշկները ստիպված անդամահատել են նրա ոտքը: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այստեղ, մայրաքաղաքում այսպիսի խնդրի կհանդիպենք», - ասել է Մարինայի հայրը:

 

Այժմ աղջիկը մտադիր է բողոք ներկայացնել ավիաընկերոթյան դեմ: