Չինացի աղջիկը «գետինն է մտել» (տեսանյութ)
Չինաստանի Քսիան քաղաքում մի երիտասարդ աղջիկ մայթեզրով քայլելիս հանկարծ ընկել է հանկարծակի հայտնված անցքը, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Տեսարանը նկարահանվել է փողոցի տեսախցիկներով: Աղջկան անմիջապես օգնության ձեռք է մեկնել մոտակայքում կայանած տաքսու վարորդը: Նա վազել է դեպի փոսը և տեսնելով աղջիկը չի արձագանքում` ցած է իջել:
«Ես բղավեցի, բայց նա չպատասխանեց, մի քանի անգամ նրան ցնցեցի, որից հետո նա ուշքի եկավ»,- ասել է տաքսու վարորդ Վանգ Վեյը:
Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք տեղեկացրել են, որ խոռոչը բացվել է սալիկների տակ հավաքված ջրից առաջացրած քայքայումից:









