Նոր Զելանդիան ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց է գտել` թանկացնում է ծխախոտը

14:31 • 25.04.12

Նոր Զելանդիայի կառավարությունը ծխելու դեմ պայքարի լուրջ միջոցներ է ձեռնարկել: Երկրի գործադիր մարմինը հավանության է արժանացրել մի ծրագիր, որով ամեն տարի ծխախոտի գինը կթանկանա: Չինովնիկները ցանկանում են հասնել նրան, որ մեկ տուփ ծխախոտն արժենա 100 դոլար, հայտնում է Sky News-ը:
 

Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագիրն ուժի մեջ կմտնի 2013թ.-ին: Չինովնիկների խոսքով` նման հրեշավոր նորմերն «մեկընդմիշտ արմատախիլ կանեն ծխելը», քանի որ ծխախոտն արդեն կդառնա թանկ հաճույք, որը բնակչության ճնշող մեծամասնության համար ձեռնտու չի լինի:


Բացի այդ, իշխանությունները մտադիր են արգելել վարորդներին ծխել, եթե մեքենայում կան երեխաներ, ուժեղացնել ծխելու դեմ պայքարը լրատվամիջոցների միջոցով, նաև արգելել ծխախոտի վաճառքը Duty Free խանութներում: